Քրիստпսի արձшնի մեջ 1777 թ.-ի գրпւթյուն են հшյտնաբերել. տեսեք, թե ինչ էր шսված. (Լուսանկար)

Իսպանական Սոտիլո դե լա Ռիբերա գյուղի Սանտա Ագեդա եկեղեցում գտնվող Հիսուս Քրիստոսի արձանում 240-ամյա գրություն են հայտնաբերել։ Վերականգնման աշխատանքների ժամանակ փայտե արձանի մեջ նկատելով օտար մարմին՝ աշխատակիցները դուրս հանեցին այն և հանձնեցին մասնագետներին։

Կտորի մեջ փաթաթված գրությունը պատկանում էր Խոակին Մինգուեսին (Joaquin Minguez), ով այդ ժամանակ հոգևոր սպասավոր էր Բուրգո դե Օսմա տաճարում։

Օրիգինալ նամակը դեռ ուսումնասիրվում է պատմաբանների կողմից, իսկ դրա կրկնօրինակը նորից տեղադրել են արձանի մեջ, որպեսզի հաջորդ սերունդը ևս կարողանա այն գտնել։

 

Գրության մեջ նկարագրված էր երկրում էկոնոմիկ ու սոցիալական վիճակը, ավանդույթներն ու այդ ժամանակվա խաղերը։

Նյութի աղբյուրը՝ ashxarhishurj.blogspot.com

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*